![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ մայրաքաղաքում։
Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշելով, որ օդային փակ տարածքի պատճառով օդանավը մեկնել է այլընտրանքային օդանավակայան։
Մոսկվայի օդանավակայաններում այս գիշեր անօդաչու թռչող սարքեր հարձակման վտանգի պատճառով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
Ըստ BAZA տելեգրամյան ալիքի, Նիկոլ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո ուղևորվում էր Մոսկվա և պլանավորում մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
Հավելենք՝ ըստ ռուսական տելեգրամ-ալիքների և ԶԼՄ-ների, Մոսկվան դեկտեմբերի 10-ին ենթարկվել է վերջին ժամանակների ամենամեծ հարձակման։
ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են 32 անօդաչու թռչող սարք: Բնակիչների խոսքով՝ գիշերը պայթյուններ են լսվել Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Օդինցովոյում և Դուբնայում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձայները, պայթյունները շարունակվել են նույնիսկ առավոտյան։ Մոսկվայի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի, սահմանափակել են թռիչքները:
Ավելի քան 170 չվերթ հետաձգվել է, չեղարկվել կամ վերահասցեագրվել: Շատ չվերթներ ուղարկվել են Պուլկովո այլընտրանքային օդանավակայան:
![]()