![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։
Վարչապետը նշել է` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հավաստիացրել է, որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։
«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է, այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ այս գործընթացը շղթայական շարունակություն կունենա, վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։
![]()