![]()
Ուկրաինան իրականացրել է դրոնների զանգվածային գրոհ Մոսկվայի վրա: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ խոցվել է 32 ԱԹՍ։
Տեղի բնակիչները պայթյուններ են լսել Մոսկվայի մարզի Զելենոգրադ, Ռամենսկոյե, Դուբնա և Սերգիև Պոսադ քաղաքներում։ «Աէրոֆլոտի» չվերթների մի մասը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի և Կազանի պահեստային օդակայաններ՝ դեկտեմբերի 10-ից 11-ի գիշերը Մոսկվայի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների պատճառով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են։
![]()