![]()
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական Facebook-ի էջը։
«Հարգելի աջակիցներ,գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը:
Բաժանորդագրվեք ալիքին հետեվյալ հղումով »,– ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17-ին լրագրոների հետ հարցազրոյցի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Շախմատի ֆեդերացիան լիարժեքորոն գործում է։
«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից ու, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է», — այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման, Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի մասին, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»։![]()
![]()