Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Դեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ պաշտոնյա Այզաք Սիքսի հետ, փոխանցում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։

Ի պատասխան՝ Այզաք Սիքսը կարևորել է ՀՀ կառավարության խաղաղությանը միտված ջանքերը՝ դրանք համարելով կրոնական ազատության ապահովման համար կարևոր նախապայման։ Այզաք Սիքսն ընդգծել է, որ քրիստոնեական արժեքների շուրջ համագործակցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրում է քաղաքակրթական նշանակություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ