![]()
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան-Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար։
![]()
![]()
![]()
Քաղաքապետ Չենչերը ներկայացրել է Համբուրգ քաղաքի զարգացման առաջնահերթությունները, ընդգծել երկու կողմերի միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Համբուրգի գործարար համայնքի հետ նախատեսվող ծրագրերին ու հեռանկարային նախագծերին։
![]()