Ադրբեջանի զինված ուժերը խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը

Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը։ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը.

«Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը:

Մի քանի օր առաջ լուրջ Աղստաֆայի շրջանում գտնվող զորավարժարանից արձակած հրթիռն ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի մոտակայքում։

Ըստ տեղեկության` հրթիռը չի պայթել, զոհեր չկան, սակայն խոցվել է տներից մեկը: Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, սակայն արդեն տարածվել են տան և հրթիռի լուսանկարները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ