Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում մյուս ուժերին ևս ստեղծել Էթիկայի կանոնագրքեր և առաջնորդվել դրանցով՝ բացառելով վիրավորանքը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էթիկայի կանոնագրքի ընդունմանը:

Ըստ Մինասյանի՝ քաղաքացիները ևս պետք է հստակ գնահատական տան նման խոսույթին: Պատգամավորն ասում է՝ խոսույթը պետք է դառնա ավելի քաղաքական, քան վիրավորական:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին՝ վերջինս շեշտում է՝ նա խոր երազում կտեսնի, որ ՔՊ-ն պարտվել է:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին, Լիլիթ Մինասյանը նկատում է՝ նա մտել է քաղաքական պայքարի մեջ և պարտվել:

«Նրան պաշտպանում է միայն մերժված ընդդիմադիր դաշտը: Չկա այլ տարբերակ, հեռանալու է: Եկեղեցին վերածել են իրենց հոր դուքանի: Որոշ հոգևորականներ բիզնեսի աղբյուր են դարձրել կառույցը: Հոգևորականը նզովում է, քաղաքացուն ասում՝ կգնաս թաղումդ կանես: Սա ինչ խոսույթ է»,- ընդգծում է նա:

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքով՝ բոլորի համար օրենքը հավասար է. եթե լինի հիմք, Կտրիճ Ներսիսյանը կարող է ձերբակալվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ