![]()
60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովել Հայաստանի համար։
Ինչես հայտնել է բռնցքամարտի ֆեդերացիան, հայ մարզիկը շատ վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործել է հաղթողի դիրքից և գործը հասցրել նպատակին։
Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
![]()