Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ