EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն:

Վարչապետին է ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ