Սուրեն Մանուկյանը հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվել

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծավինախ Խաչատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը դատարանի նիստերի դահլիճից անհապաղ ազատ չի արձակվել:

«Սուրեն Մանուկյանը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ և նրա խափանման միջոցը չի փոխվել», գրել է Խաչատրյանը։

Դեռևս 2022 թ. օգոստոսին քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ:

Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ