Առաջարկվում է Մասիսի մանկապարտեզները դարձնել անվճար․ ՔՊ ավագանու խմբակցությունն

Արարատի մարզպետի խորհրդական Վլադիմիր Խաչատրյանի հետ զրուցել ենք Մասիսի ավագանու երեկվա նիստի, մանկապարտեզներն անվճար դարձնելու առաջարկի մասին։

«Կուզեմ արձանագրել, որ իշխող խմբակցության կողմից արձագանքը բավականին բուռն է եղել, բայց մենք սպասում էինք դրան։ Հաշվի առնելով համայնքներին տրվող դոտացիայի չափը՝ Մասիսի ավագանու ՔՊ խմբակցությունը, խորհրդակցելով խորհրդի կազմի հետ, առաջարկությամբ հանդես գալու որոշում է կայացրել։ Ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Էվելինա Ոսկանյանն առաջարկեց դիտարկել Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը։ Հաշվի առնելով, որ Արարատի մարզում առաջինն այդ քայլն իրականացրել է Արտաշատ խոշորացված համայնքը, և հունվարի 1-ից Արտաշատում մանկապարտեզներն արդեն կլինեն անվճար, մեր ՔՊ խմբակցությունը ևս նման նախաձեռնությամբ հանդես եկավ»,- ասաց Վլադիմիր Խաչատրյանը։

Նա նշեց, որ կառավարությունն ընձեռել է բոլոր հնարավորությունները համայնքներում մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը դիտարկելու համար։

Վլադիմիր Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մասիսի ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկեց Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար՝ հաշվի առնելով, որ կառավարությունը տարեկան ավելի քան 3 մլրդ դրամ դոտացիա է հատկացնում համայնքին։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ