![]()
Վերջերս ամերիկացի հաղորդավար Թակեր Քարլսոնը, հայաստանյան որոշ շրջանակների հովանավորությամբ, պնդում էր կատարել, թե իբրև Հայաստանի վարչապետը «պատերազմում է եկեղեցու դեմ»։ Մինչդեռ ինչպես ցույց են հայաստանյան իրականություններին քաջածանոթ աղբյուրների արձագանքները, նմանատիպ կեղծ թեզերը հերքվում են աշխարհում քրիստոնյա առաջնորդների ու հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։
Օրեր առաջ Երևանում անցկացված ազգային աղոթքի նախաճաշին ներկա էին պետական պաշտոնյաներ, տարբեր պետություններից հոգևոր առաջնորդներ։ Հայաստան ժամանած քրիստոնյա առաջնորդները իրենց խոսքերում բազմիցս նշել են, որ եկեղեցին Հայաստանում ազատ է գործում, և հոգևորականներն ազատորեն իրականացնում են իրենց ծառայությունը։
Նման անդրադարձ է հրապարակվել նաև հեղինակավոր CBN հարթակի կողմից, որը քրիստոնեական հեռարձակողների աշխարհում ամենամեծ ցանցն է։ https://cbn.com/news/world/american-christians-join-armenias-inaugural-prayer-event-reject-war-faith-claims:
Հոդվածում ԱՄՆ նախկին կոնգրեսական Լուի Գոհմերթը պատմում է, որ Հայաստան գալուց առաջ նույնպես ստացել էր կեղծ ահազանգեր, թե «Հայաստանում քրիստոնեությունը հալածվում է»։ Սակայն երկու օր շարունակ վարչապետի հետ շփումներից հետո նա նշել է․
«Նա քրիստոնեության դեմ պատերազմ մղող ղեկավար չէ։ Նա առաջնորդ է, որ փորձում է անել այն, ինչ պետք է՝ համաձայն քրիստոնեական սկզբունքների և Սուրբ Գրքի ուսուցման։ Շատ տպավորված եմ»։
Մի շարք քրիստոնյա առաջնորդներ, որոնք հանդիպել էին Հայաստանի վարչապետին, ասում են, որ «կրոնը հարվածի տակ է» թեզերը ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին։
Ու նման հեղինակավոր աղբյուրի կողմից այսպիսի նյութի հրապարակումը վկայում է, որ Հայաստանը շարունակում է լեգիտիմ լինել ու հեղինակություն ունենալ քրիստոնյա աշխարհում։
Հարկ է նաև հիշել, որ Հայաստանի ներսում մի շարք հոգևորականների և իշխանությունների միջև լարվածությունը խորացավ այն պահից, երբ Հայաստանը որոշեց, որ չի գործելու Ռուսաստանի դոմինանտ ազդեցության ներքո և, դիվերսիֆիկացնելով իր հարաբերությունները, դարձավ ինքիշխան և անկախ պետություն, որն ամբողջությամբ ինքն է որոշում իր արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Այս քաղաքական շրջադարձը հիմք ստեղծեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի նոր փուլին, որի մեջ օգտագործվում են նաև որոշ հոգևորականներ։
Այդ հոգևորականները բացահայտ ներգրավվել են քաղաքական պրոցեսների մեջ, կոչ են արել պետական հեղաշրջման, համագործակցելով քաղաքական ընդդիմության՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի հետ, պահանջել են իշխանությունների հրաժարականը։
Այս երևույթը, ըստ մի շարք քաղաքական վերլուծաբանների, հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, որտեղ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գործիչները փորձում են խոչընդոտել Հայաստանի ինքնիշխանությանը։
![]()