![]()
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության միջոցով Էկվադորում գործող «Նո Բուա» ընկերությունից տարանցիկ երկրներով Հայաստան է ներմուծվել բանանի 42 արկղերով ոչ միայն բանան, այլև մոտ 450 միլիոն դոլար արժողությամբ 788 կգ կոկաին տեսակի թմրամիջոց։ Այս մասին Araratnews.am–ը տեղեկանում է Լուրերից։
ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի տեղակալ Արտակ Գևորգյանի խոսքերով Հայաստան է նեմուծվել Բավրայի անցակետով․ «Տարանցիկ երկրներով՝ Պանամայի Հանրապետությունով, Իտալիայի Հանրապետությունով, Վրաստանի Հանրապետությունով և արդեն իսկ Բավրայի անցակետով ներմուծել են Հայաստանի Հանրապետություն 2023 թվականի մայիսի մեկին, որից հետո նշված թմրամիջոցը իրացման նպատակով պահել է նույն ընկերության պահեստում»։
Մայիսի 13-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է ընկերության աշխատակիցը․ «Երբ որ աշխատակիցները պարզել են, որ առկա է նշված թմրամիջոցը, այդ ժամանակ ոչնչացրել են պահեստի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև նշված կակային տեսակի թմրամիջոցի որոշ չափը վերացրել են լցնելով կոյուղու մեջ»,- ասել է քննիչը։
Բանաններն ու թմրամիջոցը տեղափոխած վարորդը ազգությամբ վրացի է, որն ըստ քննիչի իր ցուցմունքով հաստատել է այն փաստը, որ 2023 թվականի մայիսի երկուսին են աշխատակիցները թմրամիջոցի առկայության մասին տեղեկացել: Եթե հանցավոր խումբ է գործել, այդ դեպքում ինչու են հայտնել թմրամիջոցի մասին, ըստ քննիչի պատճառն այն է, որ այդ մասին նախատեսվածից շատ ավելի մարդ է իմացել: Ի սկզբանե խոսվում էր մեկ տոննա կոկաինի մասին, ինչպես այն հետագայում դարձավ 788 կգ, ըստ քննիչի փորձաքննություն է նշանակված եղել:
Ըստ քննիչի՝ «Փորձաքննության եզրակացության համաձայն զանգվածը հանդիսացել է 788 կգ կակային տեսակի թմրամիջոց, սակայն քրեական վարույթի ընթացքում տեղեկություններ է նաև ստացվել այն մասին, որ թմրամիջոցը նախքան վարույթ իրականացնող մարմնի մոտ հայտնվելը, թմրամիջոցից որոշ մաս կորյուղու մեջ է լցվել»:
Էկվադորում գործող ընկերությունը զբաղվում է բանանի արտահանմամբ, իսկ Միհրան Պողոսյանի ընկերությունը մրգերի առուվաճառքով ու ներմուծմամբ։ Ըստ քննիչի, Միհրան Պողոսյանը տեղյակ է եղել, որ Էկվադորից թմրանյութ է ներմուծվելու Հայաստան:
«Միհրան Պողոսյանը փաստացի հանդիսանում է «Մրգենի» ՍՊԸ ընկերության ղեկավարը, և նա, այսպես ասած, ընկերության այդ գործունեությամբ չի զբաղվում: Ընկերությունը ունի իր տնօրենը, ունի իր ղեկավարը, իր առանձին աշխատակիցները: Մենք ունենք հեռախոսազանգեր WhatsApp ավելվածի միջև, երբ որ պարզել ենք, որ Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը, որը որ հաշվառված է իր անվամբ, հեռախոսակապի մեջ է գտնվել Էկվադորի Հանրապետությունում գործող «Նո Բուա» ՍՊԸ ընկերության այն աշխատակցի հետ»։
Պարզվել է, որ Էկվադորից նաև մայիսի երեքին և հինգին է փորձ արվել կրկին նույն ընկերության պատվերով բանանով բեռնված մոտ երկու տոննա թմրանյութ ներմուծել Հայաստան, սակայն այն Իտալիայում բռնվել է և քրեական գործ հարուցվել, իսկ թե այստեղ ում պետք է իրացվեր խոշոր չափի թմրամիջոցը դեռ պարզվում է։
Ըստ քննիչի թմրամիջոցը այս պահին գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Իսկ ինչպես է ստացվել, որ այդ չափի թմրամիջոց է ներմուծվել Հայաստան, սակայն մաքսային ծառայության աշխատակիցներն այդ արկղերը չեն ստուգել ու չեն հայտնաբերել։ Ըստ քննիչի, Պողոսյան ընկերությունը պարբերաբար է բանան ներմուծել։
«Մաքսային ծառայողների մոտ առկա է այնպիսի կանոնակարգ, երբ որ ներմուծվող ապրանքը անցնում է կանաչ ուղիով, այդ դեպքում ստուգվում են միայն ընկերության առկա փաստաթղթերը։ Եթե փաստաթղթերում որևէ խախտում չի լինում և որևէ կասկածի տեղիք չի տալիս, այդ դեպքում այդ փոխանցվող բեռը չի բացվում և չի ստուգվում մեջի պարունակությունը»,-նշել է քննիչը։
Այսպիսով, շուրջ երկու տարի քննվող քրեական գործի մի մասով քննությունն ավարտվել է, Միհրան Պողոսյանի և ևս չորս անձի, ընկերության ղեկավարի, տնօրենի, պահեստապետի, ներմուծում և գնման բաժնի պետի գործը կուղարկվի դատարան, Միհրան Պողոսյանի նկատմամբ հեռակա վարույթ կիրականացվի, նա Ռուսաստանում է հետախուզման մեջ, լուրերի հետ զրույցում Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյան ասաց մեղադրանքը չեն ընդունում դիրքորոշում կներկայացնեն նյութերին ծանոթանալուց հետո։
![]()