![]()
Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ-կետ, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ, և հերթով մեկնաբանել և պարզաբանել այդ կետերը: Այդ մասին սոցցանցում տեղադրված տեսանյութում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին կետը վերաբերում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը, իրոք, առաջին քայլն է: Այդ առումով պետք է ասեմ, որ կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոններին համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը: Այս հարցում ես որևէ այլ առաջարկ և մոտեցում չունեմ: Ուզում եմ ասել, որ Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է նա:
![]()