![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:
«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձրաձայն չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ՝ լինի դա հանդիպում ադրբեջանական կողմի, թե միջազգային ներկայացուցիչների հետ, որևիցե դեսպան, պատվիրակություն, այց, խոսակցություն չկա, որտեղ զրույցի մեջ չլինի գերիների և պահվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնականապես լուծվի:
«Դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասաց ԱԺ նախագահը:
![]()