Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ