Ինչպես է «Մեր ձևովը» իր ձևով խաբում քաղաքացիներին. Բացահայտում ահազանգի հետքերով

Araratnews-ի խմբագրությունը ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, որ Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Մեր ձեւով» շարժման աշխատակիցներից զանգ է ստացել, որով հրավիրվել է միանալու նախաձեռնությանը։ Քաղաքացին նշել է, որ ցանկություն չունի նման գործընթացիների մաս կազմելու և հրաժարվել է առաջարկից։

Սակայն խոսակցությունն ավարտելուց անմիջապես հետո նա շնորհակալական նամակ էր ստացել շարժմանը միանալու համար, թե՝ այսօր դուք դարձել եք բարեկեցիկ Հայաստանի կերտման գործընթացի ակտիվ մասնակից։

Araratnews-ը կապ հաստատեց այն հեռախոսահամարի հետ, որից ստացվել էր նամակը, և պարզվեց իսկապես «Մեր ձեւով» շարժման գրասենյակն էր։ Աշխատակիցը համառորեն հրաժարվեց պատասխանել՝ ինչ սկզբունքով են ընտրում հեռախոսահամարները, հակադարձելով, թե իբր քաղաքացիներն իրենք են դիմում շարժմանը միանալու համար, ինչն ակնհայտ կեղծիք էր. մեզ դիմած քաղաքացուն վրդովեցրել էր իրեն՝ շարժմանը մասնակից դարձնելու փաստը։

Փաստորեն՝ կա քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք, և կխնդրենք բոլոր նրանց, ովքեր նման զանգ կամ նամակ են ստացել՝ դիմել Araratnews-ի խմբագրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ