![]()
«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության: Կարծում եմ՝ շատ կարևոր նրբություն է սա»:
Այս մասին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արտաքին կապերը միջազգային հանրության կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը: Մեր նպատակն է կարողանալ քննարկել տարածաշրջանային օրակարգը մեր տարածաշրջանի երկրների հետ և կարողանալ ստեղծել ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է»,- նշել է նա:
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է՝ երբևէ չի լինի իրավիճակ, որ «զրո խնդիր» լինի, քանի որ խնդիրներ ամեն տեղ կան, նաև լարվածություն կա Եվրոպայում, սակայն առաջնորդումը, ըստ վարչապետի, այս բոլոր իրավիճակները կառավարելու մասին է, խաղաղություն ստեղծելու և այն պահպանելու մասին:
«Ո՞րն է մեր խոսույթը: Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, մենք կարողանում ենք դա տեսնել գետնի վրա: Բայց մյուս կողմից՝ դա ամենօրյա խնամքի կարիք ունի, առանց չափազանցելու՝ ամենօրյա խնամքի կարիք, և առանց ամենօրյա խնամքի ու հոգածության այն հաստատ ռիսկի ենթարկված կլինի»,- նշել է վարչապետը:
![]()