![]()
Դեկտեմբերի 9-ին վայրէջքի փորձի ժամանակ կործանվել է Սուդանի Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամները: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է Կարմիր ծովի ափին Պորտ Սուդանի «Օսման Դիգնա» ավիաբազայում վայրէջքի փորձ կատարելիս. պատճառը եղել է «տեխնիկական անսարքությունը»։
«Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են աղետի հետևանքով»,- ասել է մեկ այլ ռազմական աղբյուր։
Ինչպես նշում է AFP-ն, Սուդանի բանակը չի նշել, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, զոհերի թվաքանակի մասին ևս պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։
![]()