Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր կլինի բժշկական ապահովագրություն

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Վրաստանը բոլոր ժամանող օտարերկրացիների համար կներդնի պարտադիր բժշկական ապահովագրության նոր ռեժիմ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է RBC-ից։

Խախտումները կհանգեցնեն 300 լարիի (մոտավորապես 8500 ռուբլի) տուգանքի։ Առանց ապահովագրության մուտքը կարող է մերժվել։ Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն հինգ հազար դոլար արժողությամբ շտապ ամբուլատոր ծառայությունները և 30 հազար դոլար արժողությամբ ստացիոնար բուժումը, ներառյալ՝ դժբախտ պատահարները, հանկարծակի հիվանդությունները և բժշկական տարհանումը: Ապահովագրությունը պետք է գործի երկրի սահմանը հատելու պահից և տարածվի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Փաստաթուղթը պետք է տրամադրվի ժամանող օտարերկրացուն սահմանը հատելիս՝ Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Սահմանապահները իրավունք ունեն այն պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ