![]()
«Եթե դու պատարագ բառը չակերտների մեջ ես դնում, քանի որ այնտեղ անձինք կան, որ չեն ընդունում Կտրիճ Ներսիսյանին, աստվածաբանական մեծ խախտում ես թույլ տալիս»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Վառնայից տեսակապի միջոցով ասում է Արմեն քահանա Մելքոնյանը:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ առնելով օծյալ եպիսկոպոսների և քահանաների մատուցած պատարագները՝ միաժամանակ սպառնալով նրանց: Հայտարարության մեջ պատարագ բառն առնվել է չակերտների մեջ:
«Դուք վերից վար անկարգ եք, անկանոն, եպիսկոպոսներին ի՞նչ կանոնի եք կանչում: Սրանք ո՛չ կարգ ունեն, ո՛չ կանոն, ո՛չ Աստծուն գիտեն, ո՛չ Քրիստոսին: 20 տարի է՝ Կտրիճի անունը չեմ տալիս պատարագներին: Սրանց համար արժեք չունի եպիսկոպոսությունը․ խաղալիք է: Կտրիճը ամեն բան միանձնյա է որոշում: Եպիսկոպոսների հարցը քննարկում են միասեռական Նաթանը, կալանավորված Արշակը»,- նկատում է հոգևորականը:
Ըստ նրա՝ եթե առաջինը ձերբակալվեր Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), այս ամենը չէր լինի: Հոգևորականի խոսքով՝ օձի գլուխը նա է:
Անդրադառնալով Արամ Ա-ին և նրա հայտարարություններին, թե հաշտ չեն ՀՀ-ում կատարվող անարդարությունների և եկեղեցականների կալանավորումների հետ, Արմեն քահանա Մելքոնյանն ասում է. «Արամ Ա-ն ու Կտրիճը իրար ատելով ատում են, նա խուսափում է Հայաստան գալ: Վերջերս մի անբարոյականություն տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներսում. թեմի առաջնորդ մի եպիսկոպոս թեմակալ խորհրդի ատենապետի կնոջ հետ բռնվեց անբարոյականության մեջ»:
Զրուցակիցը կարծում է, որ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) ձերբակալելու հիմքեր կան. «Պետությանը դեմ են, եղբայրը ԿԳԲ անդամ է, պարզապես մեր վարչապետը շատ քրիստոնյա է: Կտրիճը գիտի, որ շատ բաներ են բացահայտվելու, դրա համար էլ չի ուզում գնալ: Ինչքան աներես պետք է լինես, որ էսքան բանից հետո մնաս»:
Քահանան նաև իր զրույցներից մի դրվագ է հանրայնացնում. «Մի անգամ եկա Հայաստան, Արշակն ասեց՝ Արմե՛ն, կարող ա «լևի» գնաս, չգիտեի էդ բառը, ասեցի՝ սրբազա՛ն, բայց ես ամուսնացած մարդ եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը այստեղ չէ»:
Ինչ վերաբերում է Եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու պատճառներին, Տեր Արմենն ասում է. «Կտրիճը հասկացավ, որ կողքին կանգնողներ չեն լինելու, և Արշակն այնտեղ չէ, դրա համար հետաձգեց»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()