![]()
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով. Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Տեղեկություն է տարածվել hartak.am-ում, որ ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․
- դժբախտ պատահարները,վնասվածքները,
- հանկարծակի հիվանդությունները,
- բժշկական տարհանումը
- հայրենադարձությունը։
Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42․320 դրամ)։
Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։
![]()