Կտրիճ Ներսիսյանը՝ ԱՄՆ-ում ապրող թմրավաճառի նախկին կնոջ ու ՃՈ նախկին պետի հույսին

ԱՄՆ-ում հանգրվանած թմրավաճառի նախկին կինը՝ հաղորդավար Գայանե Ասլամազյանը, և Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը որոշել են հանդես գալ դուետով՝ լրագրողի և օպերատորի տեսքով։

Օրերս Նորդ Հոլիվուդում եկեղեցու մոտ արարողության ժամանակ Գայանե Ասլամազյանը մոտեցել է ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, որպեսզի ինչ-որ հարցեր ուղղի նրան, սակայն սրբազանն ասել է, որ սա աղոթքի պահ է, և ինքը շտապում է արարողության։ Սույն տիկնոջը կողքից նկատողություն են արել՝ ասելով, որ աղոթք է գնում, սակայն դա չի խանգարել նրան բղավել սրբազանի հետևից։ Եվ այս ամենը հեռվից նկարահանել է Արսեն Արշակյանը։

Ի դեպ, երբ Գայանե Ասլամազյանը սրբազանի հետևից բղավել է՝ ասելով, որ Ձեր եղբայրներին են բանտարկում, Գայանե Ասլամազյանին ձայնակցել է Արսեն Արշակյանը։ Վերջինիս անհանգստությունը՝ այլոց բանտարկված եղբայրների հետ կապված, թերևս այդքան աչք չէր ծակի, եթե նույն Արշակյանը, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղափոխվեց ԱՄՆ, տարիներ առաջ ցուցմունք տված չլիներ իր ղեկավարի՝ Ճանապարհային ոստիկանության այն ժամանակվա պետ Մարգար Օհանյանի դեմ։ Ի դեպ, Արշակյանը միակ վկան էր մեկ տասնյակից ավելի հարցաքննված վկաների մեջ, որ իր ղեկավարի դեմ ցուցմունք էր տվել։ Դատարանում նրա ցուցմունքի ժամանակ ՃՈ աշխատակիցներն իհարկե հայտնեցին իրենց կարծիքը՝ արարքին բնորոշ ժողովրդական որակումներով։

Արշակյանը նաև շատ ծանր է տանում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններում իր նախկին գործընկերների առաջխաղացումները և խայթող մեկնաբանություններ է թողնում նրանց հասցեին։

Այդուհանդերձ, հայրենիքը լքած և օտար եզերքներում ծվարած սույն անձինք ճիշտ կանեն լռեն, քանի որ հեռվից հայրենիքը փրկող ու սիրող վայ հայրենասերների պակաս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ