Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Դեկտեմբերի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ