Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է. Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ինչպես կանխատեսել էր` Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է:

«Զելինսկու կողմից տարածքներ զիջելու մերժումն արդեն ԱՄՆ-ում գնահատվել է որպես ձախողում, իսկ Պուտինի երեկվա հրամանը` պահեստազորի զինվորականների հավաքներ հայտարարելու մասին (որն ուժի մեջ մտավ այսօր) վկայում է պատերազմի հետագա շարունակման մասին:

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ: Մի կողմից դա հումանիստական և մարդկային աղետ է, մյուս կողմից` Հայաստանի համար հնարավորությունների պատուհանը շարունակում է բաց մնալ: Ինչպե՞ս և ինչքա՞ն կօգտվենք` որևէ մեկը հստակ ասել չի կարող, բայց մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք` առավելագույնը ստանալու համար»,- գրել է Ղևոնդյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ