Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու

ՌԴ իրավական ակտերի պորտալում հրապարակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված 2026 թվականին պահեստազորայինների զինվորական պատրաստության զորակոչի մասին հրամանագիր:

Հետևյալ անձինք կզորակոչվեն վարժանքների.

զորակոչի կամ պայմանագրային ծառայություն անցած տղամարդիկ,
չծառայած, բայց տարկետում կամ ազատում ստացած անձինք, որոնք ճանաչվել են պիտանի,
ռազմական ակադեմիաների շրջանավարտներ,
ռազմական մասնագիտություն ունեցող կանայք:
Նրանք կանցնեն վարժանքներ Ռուսաստանի զինված ուժերում, Ռուսաստանի ազգային գվարդիայում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և Դաշնային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ): Զինվորական պատրաստությունը տևում է երկու ամիս, իսկ կանչերը ստացվում են երեք տարին մեկ:

Ընդհանուր առմամբ պահեստազորայինը կարող է անցկացնել ոչ ավելի, քան 12 ամիս նման վարժանքներում: Վարժանքի ընթացքում ստուգվում են պահեստազորայինների մարտական պատրաստությունը և մասնագիտացված սարքավորումների հետ աշխատելու հմտությունները:

Եթե անձը պաշտոնապես աշխատում է, նրա պաշտոնը պահպանվում է վարժանքի ընթացքում, և գործատուն շարունակում է վճարել միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է աշխատանքի վերջին երկու ամիսների հիման վրա:

Նախկինում պահեստազորայինները կարող էին զորակոչվել միայն պատերազմի կամ զորահավաքի ժամանակ: 2025 թվականին օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն է տվել պահեստազորայիններ հավաքագրել նաև խաղաղ ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ