Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Դեկտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ