Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մեղադրանքների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարարություններին, թե իշխանությունները պատրաստվում են կենսաթոշակային տարիքը բարձրացնել:

«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային` հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:

Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,- գրել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ