Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի

Իրավաբան․net-ը հայտնում է՝ քանի ոչ աշխատանքային օրեր կլինեն առաջիկա տոնական օրերի ընթացքում։

Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը: Նշենք, որ դեկտեմբերի 31-ը չորեքշաբթի օր է, հունվարի 1-ը՝ հինգշաբթի, իսկ 2-ը՝ ուրբաթ։ Սուրբ Ծնունդը կնշվի երեքշաբթի օրը։

Բանակի օրը նշվելու է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է՝ չորեքշաբթի։

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին։ Այն աշխատանքային կլինի, եթե կառավարությունը այլ որոշում չընդունի։

Ի դեպ, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով աշխատող աշխատողների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ