![]()
Ադրբեջանը կարող է ապահովել էներգառեսուրսների ցանկացած ծավալ, որ անհրաժեշտ է Սլովակիային: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրատիսլավայում իր սլովակ գործընկեր Պետեր Պելեգրինիի հետ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ իրենք արտահանում են բնական գազ աշխարհի շատ երկրներում, որոնց թիվը հասել է 14-ի. «Նոր գազային հանքավայրերի մշակման արդյունքում կստացվեն լրացուցիչ ռեսուրսներ, և, իհարկե, հնարավորություն կստեղծվի ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալներ մատակարարել ինչպես Սլովակիային, այնպես էլ հարևան երկրներին»։
Ալիևն անդրադարձել է նաև Սլովակիայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը և նշել. «Մենք այս ոլորտում համագործակցությունը դիտարկում ենք արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Մենք պատերազմ վարելու մտադրություն չունենք. մեզ համար պատերազմները մնացել են անցյալում: Այստեղ խոսքը ուղղակի սիներգիայի ստեղծման մասին է, երբ սլովակյան տեխնոլոգիաները ադրբեջանական ֆինանսական հնարավորությունների հետ համատեղելով՝ կարելի է արտադրել նոր ապրանք, որը հետաքրքիր կլինի նաև համաշխարհային շուկաների համար։ Ավելին, դա մեզ զգալի օգուտներ կբերի որպես տեխնոլոգիական զարգացման մի ճյուղ։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ կոնկրետ նախագծերի վրա»։
![]()