Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ իր ստորագրությամբ ՌԴ-ին փոխանցված ՀՀ սեփականություն հանդիսացած գույքերը «անպետք» են եղել:

«Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին: Արդարանալով հայտնի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին՝ նախօրեին Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք, չգործող են եղել: Դե Պուտինն էլ միամիտ-միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ, Քոչարյանի ասած՝ անիմաստ, արժեք չունեցող գործարանները, իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:

Հիշեցնեմ այդ գույքերը՝

  • «Հրազդանի ՋԷԿ»,
  • Երևանի «Մարս» գործարան,
  • «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ,
  • «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
  • «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն:
  • Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները:

ՌԴ-ն նաև իրավունք ստացավ այս ենթակառուցվածքները վերավաճառելու»,- գրել է Հակոբյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ