![]()
ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։
Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
![]()