Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, հիմա այն այս տեսքն ունի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.

«Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի։

Գյուղի երեխաները տասնամյակներով զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, իսկ 80-ականներին կառուցված մանկապարտեզի նախկին շենքը կիսալքված վիճակում ծառայում էր մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր։

Բարով վայելեք, սիրելի փոքրիկներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ