Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան քաղաքական և իրավական գնահատականի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

«Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Հ․Գ․ Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։

Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ