Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 9-ին

 

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-10-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ի գիշերն, 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-13-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ