Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի հոգևորակաների գործողություններին:

«Թե քաղաքականության մեջ, թե անձնական կյանքում`ընտանիքից մինչև ընկերություն, ու առհասարակ ամենուր, հարաբերությունների հիմքը վստահությունն է, եթե չկա վստահություն, չկա`ոչինչ…

Հիմա մի խումբ վեղարով աշխարհիկներ, որոնց նկատմամբ չկա ոչ մի վստահություն, այսօր շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում, սերժաքոչարյանական տանդեմի գրպանից սնվող լրատվամիջոցներն էլ «երեկվանից հետո մաքրագործում են եկեղեցին» վերնագրով նյութեր են տարածում… այդ սքեմավոր անիծողներին կառաջարկեմ էսօր մի ժամ ուշ քնել և փորձել հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ՀՀ հավատացյալ ժողովուրդը, մեղմ ասած, չի վստահում իրենց, ու եթե որևէ մեկին հաջողվի գտնել էդ հարցի պատասխանը, կառաջարկեմ`առանց ժամին նայելու, վերցնել և զանգել կտրիճին և հորդորել րոպե առաջ դուրս գալ Վեհարանից, քանզի կտրիճն է թիվ մեկ պատճառն ու մեղավորը, որ մեր եկեղեցիների ներսում այսօր ունենք էն, ինչ ունենք…

Չկա վստահություն, ուրեմն չկա ՈՉԻՆՉ, լռեք ու հեռացեք, մաքրագործեք մեր Սուրբ եկեղեցիները ձեզանից, անաստվածնե՜ր…»,- գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ