Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.

Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի։

Գյուղի երեխաները տասնամյակներով զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից,  իսկ 80-ականներին կառուցված մանկապարտեզի նախկին շենքը կիսալքված վիճակում ծառայում էր մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր։

Բարով վայելեք սիրելի փոքրիկներ ։)

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ