Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) գնում է եկեղեցու քայքայման ճանապարհով: Ըստ Ավետիսի՝ նա ծառայում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններին:

«2008 թվականին հատուկ քանդակ եմ արել, կոչվում է «Մխիթարիչի գալուստը» (դա Սուրբ հոգու գալուստն է), անձամբ հանդիպեցի և նվիրեցի կաթողիկոսին, որ Գարեգին Բ-ն լուսավորվի Սուրբ հոգով, ուշքի գա, ոչ թե ԿԳԲ-ի և Պուտինի հրամանները կատարի, տեսնում էի, որ ժողովրդի հետ չէ: Ցավոք, քանդակս ոչ մի փոփոխություն նրա կյանքում չմտցրեց»,- պատմում է հուսախաբ եղած քանդակագործը:

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) հոգևոր հարցեր չի քննարկում: Ավետիսը հստակ չգիտի՝ ինչու, ասում է՝ կա՛մ չի ուզում, կա՛մ չի հասկանում:

«Ընկերներս Մարսելից զանգեցին, ասացին՝ տես՝ ինչ խայտառակություն է, ինչքան վատ են ընդունում կաթողիկոսին: Ոչ մեկին չես կարող խաբել՝ կեղծ տեսանյութեր հրապարակելով, թե իբր փառաբանում են քեզ: Նա ո՛չ պաշտելի է, ո՛չ հարգելի, որոշել է Քոչարյանի կողքին կանգնել: Ես գրեցի, որ կաթողիկոսը սխալվեց և կանգնեց Բարաբայի (-խմբ. այն մարդու անունը, որին խաչելության ժամանակ ազատեցին Հիսուս Քրիստոսի փոխարեն) կողքին, այսինքն՝ Քոչարյանի: Քոչարյանը հանցագործ է, ո՜նց կարող է կաթողիկոսը կանգնել նրա կողքին»,- նկատում է նա:

Վիգեն Ավետիսը ևս մեկ պատմություն է վերհիշում. «Ընկերներիցս մեկը եկեղեցու տարածքը, որը գտնվում էր իր տան մոտ, հարդարել էր, եկեղեցուց ասել էին՝ մի՛ արա, ասել էր՝ չեմ ուզում տանս դիմացը խոզանոց տեսնել, հոգևորականներն ասել էին, որ հանցավոր աշխարհից գան ճնշեն ընկերոջս»:

Վերջինս մեծ ցավ է ապրել՝ տեսնելով, թե ինչպես է Գյումրիում քահանան նզովում քաղաքացուն. «Հոգևորականները օրհնելու, ոչ թե նզովելու համար են: Կաթողիկոսը չի հասկանում, որ ժողովրդի արժեհամակարգը վերականգնվել է, էլ նախկին ոչխարները չեն, որ ոնց ուզենան վարվեն: ՀՀ ժողովուրդն է այլևս որոշում՝ ովքեր պետք է լինեն պետության և եկեղեցու գլուխները»:

Անդրադառնալով Արամ Ա կաթողիկոսին՝ վերջինս նկատում է. «Ռուս զինվորականը Գյումրիում սպանեց ընտանիքին, նույնիսկ բարուր երեխային, ո՛չ Կտրիճը եկավ կանգներ էդ ընտանիքի հարազատների կողքին, ո՛չ էլ Արամ Ա-ն: Արամ Ա-ն դաշնակների հրամանները կատարողն է, իսկ Կտրիճը՝ ԿԳԲ-ի»:

Քանդակագործի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) նույն օրը բռնազավթել են Հայաստանը:

«Տեսեք՝ ինչքան լավ վիճակում էր եկեղեցու վերնախավը, երբ նախկին իշխանությունները Հայաստանի արյունը ծծում էին: Ես նույնիսկ լսել եմ, որ այդ տարիներին կաթողիկոսը գնում էր կազինոյի բացման»,- ասում է Ավետիսը, ապա հարց հնչեցնում. «Էդ ո՞նց «Հոկտեմբերի 27»-ին ընտրվեց կաթողիկոս, ի՞նչ եղանակով»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ