ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Էկոպարեկային ծառայության կադրային համալրման բազմափուլ գործընթացը թևակոխել է իր ամենավճռական՝ հարցազրույցի փուլը, որն ամփոփում է ֆիզիկական պատրաստվածության ստուգումներն ու մասնագիտական գիտելիքները գնահատող մրցութային թեստավորումը։

Ինչպես հայտնել է ծառայությունը, դեկտեմբերի 8-ին անցկացված փուլը նպատակ է ունեցել բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն, այլև տիրապետում են բարձրագույն անձնային որակների և էթիկայի՝ հանդիսանալու Ծառայության անբաժանելի մասը։

Հանձնաժողովը, որի կազմում են Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն ու գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, գնահատման ողջ գործընթացը կառուցել է խորքային ու բազմաշերտ հարցերի վրա՝ ընդգրկելով բնապահպանական օրենսդիր դաշտ, կենսաբազմազանության պահպանություն, էկոհամակարգերի կառավարում և իրական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն։ Գնահատման թիրախում են եղել թեկնածուների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, բարձր աշխատանքային էթիկան, պատասխանատվության զգացումը, անաչառությունն ու բարեխղճությունը, ինչպես նաև մարտահրավերային ու կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու և քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցվելու ունակությունը։

Թափանցիկության սկզբունքի պահպանումը եղել է գործընթացի անկյունաքարը, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր մասնակիցների համար։ Հարցազրույցի արդյունքները կլինեն վերջնական գործոնը՝ որոշելու համար Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքները համալրող ապագա էկոպարեկային ծառայողներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ