![]()
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է:
Ինչպես հայտնել է Կենտրոնական բանկը, մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում կազմել է 34.2%։
Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է:
Դոլարայնացման մակարդակի այլ գնահատականներ հետևյալ հղմամբ՝ www.cba.am:
![]()
![]()