Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզում կարևոր կետեր կան, սակայն ըստ նրա՝ բացակայում է գլխավոր կետը, այն է՝ եկեղեցու, հոգևորականների և հավատացյալների միջև կապը, որը խզված է:

«Շատ կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր ավելացնի եկեղեցու Սահմանադրություն ունենալու հարցը, լավ կլինի՝ պատարագների տևողությունը կրճատվի, թեկուզ օրվա մեջ մի քանի անգամ արվի մեկ ժամով, պատարագների լեզուն փոխվի, պարզեցվի, որ մարդիկ չհոգնեն»,- կարծիք է հայտնում նա:

Ադամյանը նկատում է՝ իշխանություն-եկեղեցու վերնախավ հակասությունը սկսվեց այն ժամանակ, երբ հոգևոր իշխանությունը ընդգրկվեց Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմում:

«Ընդդիմադիր աշխարհիկների ձախողումից հետո Մոսկվայից հրահանգ իջեցրին, որ հոգևորական գտնեն, մտցնեն քաղաքականություն, բայց ձախողեցին: Եթե արդյունքի հասնեին, Սամվել Կարապետյանը ՀՀ-ում չէր հայտնվի: Հայաստանում բուծվել է, բազմացել է «5-րդ շարասյունը»՝ Կրեմլի վկաների պալատը»,- ընդգծում է նա:

Ադամյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում, երբ ասում են՝ եկեղեցին զավթել, բռնագրավել է իշխանությունը:

Անդրադառնալով Արամ Ա-ին և նրա հայտարարություններին, թե հաշտ չեն ՀՀ-ում կատարող անարդարությունների և եկեղեցականների կալանավորումների հետ, Անահիտ Ադամյանն ասում է. «Իսկ ո՞վ է Անթիլիասի կարծիքը հարցրել, ինձ համար բացարձակ կարևորություն չունի: Արամ Ա-ի հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ