Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք են տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Այդ օրը տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 32-ամյա Ա. Չիչոյանը հասարակության նկատմամբ անհարգալից, կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել և վիճաբանել է դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, և այդ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել:

Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ մեկ այլ օպերատիվ տեղեկությունների՝ այդ վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել նաև Ա. Չիչոյանը, և պարզվում է՝ նա օ՞դ է կրակել, թե՞ իր վրա հարձակվողների ուղղությամբ:

Պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը: Քրեական ոստիկաններին հաջողվել է նույն օրը՝ ժամեր անց, Ա. Չիչոյանին հայտնաբերել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Իրավապահները ունեն կասկածներ, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքը կապ ունի նախկինում մեկ այլ «ռազբոռկաների» հետ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ