![]()
Ինչու՞ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է։ Հետևյալ պատճառով. եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը: Իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին: Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչու՞ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է։
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը ներկայացնելիս:
«Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչու՞ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես կազմակերպչականը նկատի ունեմ, չկա»,- նշել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()