Եթե «թոկ» կա Հայաստանի վզին, ապա դա Ռոբերտ Քոչարյանն է

Ռոբերտ Քոչարյանն օրերս ասել է թե Փաշինյանը «թոկ է» փաթաթված Հայաստանի վզին։ Փաշինյանին դեռ դնենք մի կողմ։ Բայց ով է խոսում թոկի մասին։ Երկու ժամկետ ղեկավարել է երկիրը, ու Հայաստանի վզից «թոկը գցած» տարել է այլ երկրի համար «մատաղ» է արել, քաղաքական համակարգը սեփականացրել էր, իսկ տնտեսությունը մենաշնորհներով շղթայել։ Նույնիսկ իր կառավարման երկու ժամկետից հետո էլ միշտ «թոկի պես փաթաթված» է եղել Հայաստանի վզին։

Անգամ իշխանությունից հեռանալուց հետո Քոչարյանը այդ «թոկը» չի արձակել։ Նրա տնտեսական և բիզնես խոշոր շահերը, քաղաքական ստվերային ազդեցությունը, և հատկապես հետագա տարիներին Սերժ Սարգսյանի վրա ունեցած մշտական ճնշումները՝ ցույց էին տալիս, որ նա դեռ չի ցանկանում արձակել երկիրը խեղդամահ անող պարանը։

Միլիարդավոր դոլարների ուենցվածքը և տասնյակ բիզնեսները պետք է տրամաբանորեն հանգեցնեին մեկ բանի՝ մարդը պետք է հանգիստ հեռանար իշխանությունից։ Բայց ոչ։ Փոխարենը՝ նույն քաղաքական ախորժակը, նույն ազդեցության մոլուցքը, վերադարձի նույն անվերջ ցանկությունը։

Ու հենց այստեղ է, որ «թոկի» մասին խոսելը դառնում է զավեշտ։ Երկրի վզին փաթաթված «թոկն» այն մարդն է որն ամեն անգամ փորձում է երկիրը վերադարձնել զոհասեղանի մոտ՝ հանուն սեփական քաղաքական ինքնահաստատման։ Թոկն այն է, երբ մարդն ունի այնքան հարստություն, որ կարող էր դառնալ Հայաստանի պատմության ամենաապահովված թոշակառուն, բայց փոխարենը դառնում է մշտական ցնցումների աղբյուր։

Հայաստանյան քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք ո՛չ անցյալը, ո՛չ այսօրը՝ չեն ցանկանում բաց թողնել։ Միշտ փաթաթված են երկրի վզին, միշտ վերադարձող, միշտ նոր զոհ պահանջող։ Նույնիսկ երկրի ու ժողովրդի հաշվին կուտակած միլիարդները բավարար չեն՝ իշխանության հանդեպ կախվածությունը կտրելու համար։ Սա է իրական ողբերգությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ