![]()
«Ազատության» հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի:
«Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու: Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են»,- ասել է Պապոյանը:
Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը՝ հարցին, Պապոյանը պատասխանել է. «Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք»:
Իսկ Վրաստանի հետ ՀՀ-ն բանակացություններ վարե՞լ է, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի: Այդ մասին այսօր հայտարարեց վրացական կողմը:
Պատասխանելով հարցին՝ Պապոյանն ասել է.
«Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ՝ նման բան վրացական կողմը ինձ փոխանցել է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել:
![]()