![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ ՀԱԵ եկեղեցու վերաբերյալ արված վերջին հայտարարությանը:
«Լավն է․ Եկեղեցու պառակտումից խոսում է երկրորդ կաթողիկոսը, որը հանգիստ կարող էր Էջմիածնի հետ միավորվելու քայլեր կատարել։ Ենթադրում եմ՝ որ «կոչի» պատճառն այն է, որ Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է, որ եկեղեցու առաջիկա բարեփոխումների ժամանակ այդ խնդիրն էլ օրակարգի մաս դառնալ ու ինքը զրկվի կաթողիկոսական գահից․․․ Դրա համար բոլորին ձեռք է տալիս ստատուս-քվոն, որպեսզի անձնական շահերը չտուժեն։ Դե, եկեղեցական շահերի մասին իրենք երբեք էլ առանձնապես մտահոգ չեն եղել։
Կոչ է անում երկրորդ կաթողիկոսը, որը երբեք Մայր Աթոռին կոչ չարեց չմտնել քաղաքականության մեջ, ավելին՝ չօրհնել շարժումներ, որոնց շրջանակներում եկեղեցականը քննարկում է երկրի ղեկավարներին սպանելու դեպքում առաջացող հետևանքներ․․․
Ցավում եմ, բայց այսպիսի հեղանակության անկումից հետո կոչը որևէ մեկիս ուղղված համարել չեմ կարող։
Իհարկե, ասվածը չի նշանակում, թե ինձ դուր է գալիս կամ գոհ եմ խնդիրները լուծելու իշխանության մոտեցումներից»,- գրել է Սաֆարյանը։
![]()