![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը, չլինելով քաղաքական գործիչ, (դա իր խոսքերն են) գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան և Ամերիկան։
«Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է նա համառորեն մերժում տարբեր շրջանակների կողմից իրեն արված քաղաքականությունից հեռանալու առաջարկը (այլ հարց է, որ այդ շրջանակները նախապես իր կարծիքը իմանալով են այդ առաջարկը անում որպես փորձառու ԿԳԲ-ական՝ ուսումնասիրելով նրա «անձնական գործը»)։
Գուցե դա՞ է այն ինդուլգենցիայի գինը, որը նրան տվել է արդարադատությունը «կոպեկ-կոպեկ» իրականացնելու և քաղաքական դաշտում ակտիվ դեր ունենալու դիմաց, ինչը կավարտի, եթե նրա անձին արհեստականորեն այդքան մեծ ուշադրություն չդարձվի։ Կարծում եմ՝ նա պլան Բ չունի»,- գրել է Դալլաքյանը:
![]()