![]()
ՀՀ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության 13 անդամներին: Լրագրողների հետ զրույցում Նունե Սարգսյանն ասաց, որ կանանց հետ մոտ 2 ժամ զրուցել է, քննարկել են կանանց առաջնորդության հարցը ողջ աշխարհում:
Տիկին Սարգսյանի խոսքերով՝ այսպիսի հանդիպումները շատ կարեւոր են Հայաստանի եւ հայ կանանց համար. օրինակ՝ արգենտինացի մի ագարակատեր կին, որը գազար է աճեցնում, մենք էլ ունենք գազարի հումք, մյուս կինը դեղագործությամբ է զբաղվում, 3-րդը՝ գինեգործությամբ:
Եվ այս ոլորտներում Հայաստանում էլ զարգացման մեծ հնարավորություններ կան:
«Ես քաջալերեցի նրանց ամրապնդել կապերը Հայաստանի հետ, հաճախ այցելել, ներդրում անել, ինչ-որ գործ սկսել»,-ասաց տիկին Սարգսյանը: Նունե Սարգսյանը նկատեց՝ հայ կանայք էլ գործարար միտք ունեն, ուղղակի պետք է հնարավորություններ ստեղծել նրանց համար, քաջալերել նրանց:
![]()
Նունե Սարգսյանը նկատեց՝ հայ կանայք էլ գործարար միտք ունեն, ուղղակի պետք է հնարավորություններ ստեղծել նրանց համար, քաջալերել նրանց:
![]()